Սպիտակ տուն. Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկման համոզիչ ապացույցներ չկան

Սպիտակ տուն. Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկման համոզիչ ապացույցներ չկան

PanARMENIAN.Net - Պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով՝ համոզիչ ապացույցներ չկան այն մասին, թե Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբի փորձարկումներ է իրականացրել։

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշուա Ըրնեսթը հայտարարել է, որ ցանկացած միջուկային փորձարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման սադրիչ և ակնհայտ խախտում է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ջրածնային ռումբի փորձարկման մասինպաշտոնական Փհենյանը հայտարարել է հունվարի 6-ին:

Հյուսիսային Կորեայի կառավարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ երկրի միջուկային ներուժի մակարդակը բարձրացվել է ԱՄՆ-ից պաշտպանվելու համար և առաջինը երբեք այն չի գործարկի, եթե չխախտվի Հյուսիսային Կորեայի Ժողովրդական Հանրապետության ինքնիշխանությունը:

Ջրածնային ռումբի հզորությունը կազմել է մոտ 6 կիլոտոննա:

Մինչդեռ Չինաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները տարհանվել են ստորգետնյա ցնցումների պատճառով, որոնք զգացվել են Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբի փորձարկումից հետո:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---