ՈՉ ՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՓՈԽԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը ոչ մի կառավարություն չի փոխի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ունալ Չեւիքեզը` մեկնաբանելով Թուրքիայի կառավարության փոփոխության առնչությամբ Հայաստանի նկատմամբ Անկարայի քաղաքականության մեղմացման հնարավորությունը: Նրա խոսքերով` «Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը կայանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ադրբեջանցի փախստականներին հայրենի օջախները վերադարձնելու անհրաժեշտության մեջ»: Անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ում հայ-թուրքական հարաբերությունների վերականգնմանն առնչվող մի շարք նախագծերի քննարկմանը` Չեւիքեզը նշել է, որ նման ծրագրերի առկայությունը բնական է: «Այդ նախագծերը նախապատրաստում են ոչ կառավարական կազմակերպությունները, սակայն դրանք այն կատեգորիայից չեն, որոնք կարող են ազդել պաշտոնական Անկարայի քաղաքականության վրա», - ասել է դեսպանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---