Հզոր պայթյուն Դիարբեքիրում. Կա 5 զոհ և տասնյակ վիրավորներ

Հզոր պայթյուն Դիարբեքիրում. Կա 5 զոհ և տասնյակ վիրավորներ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում` Դիարբեքիրում, հզոր պայթյուն է որոտացել` 5 մարդ զոհվել է, վիրավորների թիվը հասնում է 39-ի, հայտնում է Reuters գործակալությունը տեղական իշխանությունների վրա հղումով:

Պայթուցիկով լցոնված մեքենան պայթել է ոստիկանության բաժանմունքի մոտ` հունվարի 13-ին տեղական ժամանակով 22:30-ին: Ըստ տեղի ԶԼՄ-ների, պայթուցիկ է գործարկվել ոստիկանության շենքի մուտքի մոտ: Վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակելի տները:

Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը պայթյունի համար: Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայիններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սա արդեն երկրորդ ահաբեկչությունն է երկրում ընթացիկ շաբաթում: Հունվարի 12-ին հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում` Սուլթանահմեդ թաղամասում, որի հետևանքով կա 10 զոհ և 17 վիրավոր:Պայթյունը Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի գործողության հետևանք է: Զոհվածները գերմանացի զբոսաշրջիկներ էին:

Photo: Al Jazeera Turk
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---