Zeit. Զբոսաշրջության կործանումը Թուրքիայում հարվածի տակ է դնում երկրի ամբողջ տնտեսությունը

Zeit. Զբոսաշրջության կործանումը Թուրքիայում հարվածի տակ է դնում երկրի ամբողջ տնտեսությունը

PanARMENIAN.Net - Զբոսաշրջությունը Թուրքիայում կորցրել է հիմնական հաճախորդներին` Սու-24-ի խոցումից հետո ռուսներին, իսկ Ստամբուլի ահաբեկչությունից հետո նաև գերմանացիներին: Հետևանքներն աղետալի կլինեն երկրի տնտեսության համար, գրում է գերմանական Die Zeit-ը:

Բնական է, որ տարվա կտրվածքով արդեն երրորդ ահաբեկչությունը Թուրքիայում շատ բացասաբար է ազդում երկրի զբոսաշրջության վրա: «Ահաբեկչությունը վերջին շրջանում նոր ձևեր է ընդունում, քանի որ այն ավելի հաճախ է ուղղվում զբոսաշրջիկների դեմ»,-կարծում է զբոսաշրջության ոլորտի մասնագետ Մարտին Լոմանը:

Ըստ վարկանիշների, Թուրքիա ուղևորվող զբոսաշրջիկների զգալի մասը ԳԴՀ քաղաքացիներ են` 2014-ին Թուրքիա է այցելել 4,5 մլն գերմանացի: Երկրորդ տեղում էին ՌԴ քաղաքացիները, սակայն նրանց թուրքական բիզնեսը ստիպված եղավ հրաժեշտ տալ արդեն 2015-ի նոյեմբերին, երբ Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները վատթարացան խոցված Սու-24-ի պատճառով:

Նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա:

Անհաջողությունները, որ կուտակվել են զբոսաշրջային բիզնեսի վրա, կազդեն երկրի ամբողջ տնտեսության վրա: «Զբոսաշրջությունը Թուրքիայի տնտեսության շատ կարևոր մաս է և արտարժույթի հիմնական աղբյուրներից մեկը»,-ասում է Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերակցության մասնագետ Մարտինա Սիմոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունվարի 12-ին հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում` Սուլթանահմեդ թաղամասում: Քաղաքի իշխանությունները հայտնել են 10 զոհի և 15 վիրավորի մասին: Պայթյունը Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի գործողության հետևանք է: Ըստ տեղի ԶԼՄ-ների, նա պայթեցրել է իրեն մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկներից ոչ հեռու: Բոլոր զոհվածները Գերմանիայի քաղաքացիներ են

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---