ԻՊ-ն իր վրա է վերցրել Ջակարտայում պայթյունների պատասխանատվությունը

ԻՊ-ն իր վրա է վերցրել Ջակարտայում պայթյունների պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Իսլամական Պետություն» ջիհադիստների ահաբեկչական խմբավորությունն իր վրա է վերցրել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողության կազմակերպման պատասխանատվությունը: Գրում է«Դոյչե Վելեն»:

Հունվարի 14-ին մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ւնդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում: Պայթյուններից մեկը որոտացել է այն շրջանում, որտեղ գտնվում են բարձրակարգ հյուրանոնցներ և դեսպանատներ: Վերջին տվյալներով 17 մարդ է զոհվել, որոնցից 5-ը հարձակվողների թվից են:

Ըստ ոստիկանության, 6 պայթյուն է տեղի ունեցել, որոնցից մեկը առևտրի կենտրոնի դիմաց, մյուսը` Starbucks ցանցի սրճարաններից մեկի հարևանությամբ:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն պայթյունները որակել է ահաբեկչություն:

Հունվարի 14-ին, Ջակարտայի տարբեր հատվածներում մի քանի պայթյուններ են որոտացել ու փոխհրաձգություն է սկսվել ուժայինների ու գրոհայինների միջև, «Դոյչե Վելեն»-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Կան լուրջ կասկածներ, որ Ինդոնեզիայում կա «ԻԼԻՊ»-ի հետ փոխկապակցված խմբավորում, իսկ այսօրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ այն գործում է 2015-ի նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների սցենարով»,-հայտարարել է Ինդոնեզիայի ազգային ոստիկանության ղեկավար Անտոն Չառլիյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---