ԱԺ փոխնախագահ. ԵԽԽՎ-ում փորձում ենք բացատրել հակահայկական զեկույցների ընդունման վտանգը

ԱԺ փոխնախագահ. ԵԽԽՎ-ում փորձում ենք բացատրել   հակահայկական զեկույցների ընդունման վտանգը

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրակարգում դրված հակահայկական երկու զեկույցը շրջանառության է դրվել 2014-ի գարնանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 15-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է, որ հայկական պատվիրակությունը աշխատում է այդ ուղղությամբ.

ԵԽԽՎ-ն պետք է 2016-ի հունվարի 26-ին քվեարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագծերի շուրջ՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»:

«Մենք այս ամբողջ ընթացքում բացատրական, տեղեկատվական աշխատանքներ ենք կատարել, պատվիրակներին ներկայացրել գործընթացը, թե մեր հակափաստարկները, թե ինչու ենք դեմ այդ զեկույցներին»:

Նաղդալյանի խոսքով, իրենք ամեն կերպ փորձում են պատվիրակներին բացատրել զեկույցների ընդունման վտանգը.

«Բացատրում ենք, որ այդ զեկույցների ընդունումը կարող է սպառնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը», մեջբերում է Aravot.am-ը:

ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ ԵԽԽՎ-ում հայկական կողմը դեռևս լուրջ ձախողումներ չի ունեցել:

«Հունվարյան նստաշրջանը, եթե լինի, ապա դա կլինի առաջինը, որ կունենանք ձախողում: Ես կարծում եմ այն, որ հունիսյան նստաշրջանում կարողացանք դժվար խնդիր կատարել ու թույլ չտալ, որ ադրբեջանցի լոբբին ներմուծի օկուպացիայի մասին դրույթը: Հայկական պատվիրակությունը արդյունավետ աշխատել է ու կարողացել իր առջեւ դրված խնդիրը կատարել», - նկատել է Նաղդալյանը:

Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:

Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:

կարդացեք նաև՝ Եվրոպայի հայկական կազմակերպությունը ԼՂ հարցով ԵԽԽՎ-ին խնդրագիր է ուղղել

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---