Կիպրոսի ԱԳՆ ղեկավար. Մենք դեռ կարող են վետո դնել ԵՄ-Թուրքիա բանակցությունների վրա

PanARMENIAN.Net - Կիպրոսը կարող է վետո դնել Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ բանակցային գործընթացի վրա, հայտարարել է Կիպրոսի արտգործնախարար Գեորգիոս Լիլիկասը: «Մենք չենք կարող մեր աչքերը փակել Թուրքիայի պահելաձեւի վրա միջազգային կազմակերպություններում Թուրքիայի մասնակցության վրա վետո դնելու հարցում: Նման պայմաններում ոչ ոք չի սպասում, որ կարելի է բանակցություններ սկսել ինչ-որ մի կետի շուրջ»,- նշել է նա: Կիպրոսի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Թուրքիան վետո է դրել երկրի մասնակցության վրա Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունում եւ Կիպրոսի մասնակցության վրա ԵՄ-ՆԱՏՕ քննարկման մեջ: Կիպոսյան աշխատակազմը Թուրքիայից պահանջում է ողջ կղզու համար իրենց գերիշխանության ճանաչումը, այդ թվում թուրքերով բնակեցված Հյուսիսային Կիպոսի մասին է խոսքը, չնայած Թուրքիան ճանաչում է միայն այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, հաղորդում է The New Anatolian-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---