«Սպարտակ»-ի մարզիչ. Օզբիլիսն ինքն է ցանկանում փոխել ակումբը

«Սպարտակ»-ի մարզիչ. Օզբիլիսն ինքն է ցանկանում փոխել ակումբը

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի շուրջ ստեղծված իրավիճակը. ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնել ուսումնամարզական հավաքի Աբու Դաբի։

«Այո, Արազը քիչ խաղային ժամանակ է ստացել, քանի որ վնասվածքից հետո չէր կարողանում անհրաժեշտ խաղային որակներ ստանալ։ Ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել փոխել ակումբը, և գտանք, որպեսզի այլ ակումբում նա կկարողանա ավելի հաճախ խաղալ», - ասել է գլխավոր մարզիչը, «Չեմպիոնատ»-ին հղումով գրում է Tert.am-ը:

2016-ի հունվարի 11-ին հայտնի է դարձել, որ Իսպանիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ռայո Վալյեկանո» ակումբը ցանկանում է վարձակալել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին:

Իսպանական ակումբն արդեն առաջարկ է արել Մոսկվայի «Սպարտակին», սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն եկել հայ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Ակումբները շարունակում են բանակցությունները:

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շարունակում է մնալ մի շարք ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:

Հունվարի 6-ին հայտնի է դարձել, որ Արասի ծառայություններով ներկայում հետաքրքրվում են Հոլանդիայում և ԱՄՆ-ում: «Սպարտակը» պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից ոչ պակաս, քան 3 միլիոն եվրոյի դիմաց:

2015-ի դեկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվում է վարձակալության տալ թիմի հարձակվող և Հայաստանի հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանին հյուսիսամերիկյան Գլխավոր ֆուտբոլային լիգայի (MLS) «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբին:

Նոյեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»: «Սպարտակը»հայտարարել է, որ Մովսիսյանը կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---