Աֆղանստանի նախագահը զգուշացրել է երկրում «Ալ Քայիդայի» վերածնման մասին

Աֆղանստանի նախագահը զգուշացրել է երկրում «Ալ Քայիդայի» վերածնման մասին

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Ալ Քայիդա» կազմակերպությունը վերականգնել է իր ազդեցությունն Աֆղանստանում: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայը CNN-ին տված հարցազրույցում:

«2015-ի սկզբում մենք լավատեսական ենթադրություններ ունեինք, որ այդ կազմակերպության հզորությունը զգալիորեն նվազել է: Այժմ, սակայն, դա այդպես չէ»,-ասել է Աֆղանստանի նախագահը: Նա նշել է, որ ահաբեկիչները ժամանում են Աֆղանստան բազում պետություններից, այդ թվում, Ռուսաստանից, Չինաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Մերձավոր Արևելքի արաբական երկրներից

«Այդ մարդիկ չեն պայքարում Աֆղանստանի ժողովրդի դեմ, բայց օգտագործում են մեր տարածքը»,-ասել է Ահմադզայը: Նա կարևորել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը և կոչ է արել Աֆղանստանի հատուկ նշանակության ուժերին լրացուցիչ աջակցություն տրամադրել օդից:

«Ալ Քայիդան» առաջարկել է իսլամիստների խմբավորումներին դադարեցնել ներքին պառակտումներն ու համատեղ դիմակայել Արևմուտքից և Ռուսաստանից եկող սպառնալիքին:

«Ալ Քայիդա» վահաբիստական ուղղվածությամբ ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություն է: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Կազմակերպությունն իրականացրել է Հյուսիսային Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---