Թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանի 3-րդ հաղթանակը՝ Australia Open-ում

Թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանի 3-րդ հաղթանակը՝  Australia Open-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը շարունակում է հաջող հանդես գալ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում:

Գասպարյանը հունվարի 22-ին կայացած 1/16 եզրափակիչ խաղում երկու սեթում առավելության է հասել ղազախստանցի Յուլյա Պուտինցևայի նկատմամբ՝ 6:3, 6:4, գրում է «Ա1+»-ը: Դա թենիսիստուհու 3-րդ հաղթանակն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարում:

Հաջորդ փուլում Մարգարիտա Գասպարյանը կհանդիպի Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – Դարյա Կասատկինա (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ:

Հունվարի 18-ին Ավստրալիայի Բաց առաջնության առաջին շրջանում Մարգարիտա Գասպարյանը կամային հաղթանակ է տարել իտալուհի Սարա Էրանիի նկատմամբ՝ 1:6, 7:5, 6:1 հաշվով։ Այս հաղթանակը 21-ամյա Գասպարյանի համար առաջինն էր «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---