Լսե՞լ է արդյոք Ի. Ալիեւը, որ Ադրբեջանը Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորություններ է ստանձնել

PanARMENIAN.Net - «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցարզյուցում (ՌԻԱՆ-ի վարկածով) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շփոթեցրել է անսպասելի բնագավառի անդրադառնալով: Ոչ-ոչ, խոսքը Լեռնային Ղարաբաղ ներխուժելու մասին չէ. դա քիչ թե շատ ապասելէ է , չէ որ նա դա խոստանում է ամեն ամիս»,- PanARMENIAN.Net ի թղթակցին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի 1994-1996 թվականների համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:



Նրա խոսքերով, գանգատվելով Ադրբեջանում գազի սուր պակասից, Ադրբեջանի նախագահը նախատինք է հայտնել. գեղեցիկ չէ, իբր, օգտվել այդ պակասից` բարձրացնելով ռուսական գազի գինը: «Երեւի թե, ուրիշի գազն օգտագործելը ոչ թե մեկ, այլ 15 տարի, եւ ոչ թե կես գնով, այլ գրեթե անվճար, իրապես գեղեցիկ է: Անխտիր, թանկ ներդրում է եւ բարոյագիտության եւ գեղագիտության մեջ` բարոյականության եւ գեղեցիկի ուսմունքների մեջ», ասել է ռուս դիվանագետը:



Միեւնույն ժամանակ. Վլադիմիր Կազմիմիրովն ընդգծել է. «Իհարկե, նա չէր կարող մոռանալ Լեռնային Ղարաաղի մասին, խոստանալով պայքարել այդ տարածաշրջանի համար, «այդ թվում ռազմական ուժով»: «Դա մեր հողն է, մեր տարածքը»,- հայտարարել է նա: Այստեղ ոչ բարոյագիտություն ոչ գեղագիտություն չկա. հերթական էպատաժ: Լսե՞լ է արդյոք նախագահը, որ նրա պետությունը` իր նախորդ առաջնորդի օրոք ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ այլ միջազգային կազմակերպությունների առջեւ պարտավորություններ է ստանձնել` հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու: Իհարկե, որդին հոր համար պատասխան չի տալիս (նույնիսկ ծննդյան օրվանից առաջ): Սակայն դա պետությունների ղեկավարների մասին չէ ասված, առավել եւս ոչ համազգային առաջնորդի մասին: Այստեղ պատասխանատվությունն արդեն ողջ ծավալով է:



Քանի որ ավելի համոզիչ փաստարկներ չկան, մնում է միայն հայտարարել «ամեն ինչ մե'րն է»: Իսկ Լեռնային Ղարաբաղը արդեն շատ վաղուց է դարձել վիճելի տարածք` դեռ Ազգերի Լիգայի եւ 1918-20 թթ. Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների ժամանակաշրջանից: ՌԿԿ Կովկասյան բյուրոն 1921 թվականին եւս տատանվում էր. մեկ այս կողմ, մեկ այն կողմ»,- նշել է ռուս դիվանագետը:



Նա նաեւ հիշեցրել է, որ «ԼՂ-ն անմարդաբնակ տեղանք չէ, այնտեղ ապրել եւ ապրում են մարդիկ: Եւ ոչ միայն ադրբեջանցիներ: «Կասեն, որ թագավորը հայերին վերաբնակեցնում էր այնտեղ, սակայն նա չէր կարող այնքան կտրուկ փոխել ժողովրդագրությունը, որ XX դարի սկզբում ադրբեջանցիները, չնայած ծնելության առավել մեծ ցուցանիշներին, հայտնվեցին հստակ փոքրամասնությունում: Մի խոսքով, այստեղ պետք է հանգիստ ուսումնասիրել եւ պայմանավորվել, այլ ոչ թե ահաբեկել նոր արյունահեղությամբ: Ի դեպ, Եվրոպան, ինչ-ոչ, լռում է: Բավական էր, Ղարաբաղի հայերը երկու շաբաթ առաջ` մարդու իրավունքների օրը, խաղաղ քվեարկության գնային, դժգոհության ալիք բարձրացավ մաքրամաքուր եվրագործիչների շարքերում: Իսկ այս դեպքում պետության ղեկավարն ինքը, առանց ամաչելու հոր պաշտոնական պարտավորություններից, արդեն որերորդ անգամ սպառնում է պատերազմով եւ ոչինչ` լռություն: Կամ Թերի Դեվիսն ու Կարել դե Գուխտն այժմ այդպես զարգացնում են եվրոպական հանդուրժողականությունը, կամ էլ նրանք պարզապես դրա ժամանակը չունեն: Չէ որ նրանց մոտ կաթոլիկ Ծննդյան փառավորություն է»,- հայտարարել է Վլադիմիր Կազիմիրովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---