ԶԼՄ-ներ. Ամերիկացիները 5 տրլն խմ գազի պաշարներ են հայտնաբերել Վրաստանում

ԶԼՄ-ներ. Ամերիկացիները 5 տրլն խմ գազի պաշարներ են հայտնաբերել Վրաստանում

PanARMENIAN.Net - Ամերիկյան Frontera Resources ընկերությունը 5 տրլն խմ գազի պաշարներ է հայտնաբերել Վրաստանում: Այս մասին փետրվարի 3-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները:

ԶԼՄ-ները մեջբերում են Frontera Resources նախագահ Սթիվ Նիկանդրոսի խոսքերը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում և որտեղ էլ հայտարարել է այդ մասին` հավելելով, որ մոտ 5 տարի կպահանջվի, որպեսզի Վրաստանը սկսի գազ արտահանել:

Նա հայտնել է, որ գազը կառաքվի Թուրքիա և Արևելյան Եվրոպայի երկրներ, գրում է «Վզգլյադ» թերթը: Անցյալ տարի Frontera Resources-ը, որն աշխատում է Վրաստանում 1990-ականնեի կեսերից, պայմանագիր է կնքել ուկրաինական «Նաֆտոգազի» հետ` խոստանալով խտացված գազ մատակարարել Վրաստանում իր օբյեկտներից: Նախորդ տարվա աշնանը ընկերությունն ասում էր, որ գազի պաշարները Վրաստանում կարող են հասնել 3,8 տրլն խմ, սակայն այժմ ավելացրել է ցուցանիշը:

Տեղական ԶԼՄ-ները շտապել են հայտնել, որ Վրաստանը «նոր պատմական էջ է բացում դեպի էներգետիկ անկախություն և գազի առաքում արտասահմանյան շուկա»: Այժմ Վրաստանը գազը ստանում է հիմնականում Ադրբեջանից և զուգահեռ բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ, որը նրան է թողնում առաքվող գազի 10%-ը դեպի Հայաստան տարանցման դիմաց:

Ավելի վաղ «Գազպրոմը», որն առաջարկել էր Թբիլիսիին անցնել արժույթով հաշվարկների Հայաստան գազի տարանցման համար` գործող հումքով հատուցման փոխարեն, սպառնում է ամբողջությամբ դադարեցնել տարանցումը Վրաստանի տարածքով, եթե իշխանությունները հրաժարվեն այդ առաջարկից: Այսպիսի սցենարի դեպքում Հայաստանի գազամատակարարումը 100 տոկոսով կիրականացվի Իրանից: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի էներեգտիկայի նախարար Կախա Կալաձեն:

«Գազպրոմն» առաջարկել է անցնել ֆինանսական վճարման` դուք գիտեք, որ թողարկված ծավալի 10 տոկոսը մնում է Վրաստանում…Հանդիպմանը մեզ ուղղակի ասվեց, որ Ռուսաստանն իրական հնարավորություն ունի Հայաստանին գազ առաքել Իրանի տարածքով»,-ասել է նա:

«Հնարավոր է, առաջին տարում բարդ լինի ամբողջ ծավալով դա անել, սակայն արդեն հաջորդ տարիներին «Գազպրոմը» կօգտվի այդ տեխնիկական հնարավորությունից: Հետևաբար, մենք նախարարությունում վերլուծեցինք այն, թե որքանով է իրական մեզ ներկայացված վերջնագիրը, և պարզեցինք, որ այսօր «Գազպրոմը» կարող է Իրանի տարածքով մոտ 1 մլրդ խմ գազ առաքել Հայաստան, սակայն որոշ ներդրումների դեպքում ռուսները կկարողանան ամբողջությամբ ապահովել հայկական շուկայի պահանջարկը: Այդպիսի սպառնալիք կա և մեզ համար էներգետիկ տեսակետից հետևանքները շատ ծանր կլինեն»,-հայտարարել է Կալաձեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---