Ռ.Մենենդեսը երկրորդ անգամ արգելափակեց Ռ.Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում դեսպանի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Սենատոր-դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը հունվարի 10-ին, օգտվելով վետոյի իր իրավունքից, երկրորդ անգամ արգելափակեց Ռ.Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում դեսպանի պաշտոնի համար եւ կոչ արեց ԱՄՆ նախագահին մեկ այլ թեկնածություն առաջադրել: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Նշենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր 110-րդ գումարման Կոնգրեսը սկսեց իր աշխատանքը, նախագահ Ջորջ Բուշը կրկին առաջադրեց Հոգլանդի թեկնածությունն այդ պաշտոնի համար:



Հիշեցնենք, որ Հոգլանդը Հայաստանի հասարակության եւ ԱՄՆ հայերի կտրուկ բացասական վերաբերմունքին արժանացավ, երբ իր արտահայտություններում հրապարակավ ժխտեց Հայոց ցեղասպանությունը: Չնայած բողոքներին, նախագահի կողմից առաջարկված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը քննվեց եւ հաստատվեց: Ինչպես հայտարարեց Ռոբերտ Մենենդեսը, շատերն, այդ թվում նաեւ ԱՄՆ նախագահը, խուսափում են գնահատել անցայլ դարասկզբին Թուրքիայում կատարվածը որպես Ցեղասպանություն, եւ Ռիչարդ Հոգլանդի նշանակումը կարող է նահանջ լինել, որը չի բխում ոչ Հայաստանի շահերից, ոչ էլ հայկական սփյուռքի շահերից: Նշենք, որ անցյալ տարեվերջին կայացած Կոնգրեսի ընտրությունների արդյունքում Սենատը, ըստ կանոնակարգի, վերադարձրեց նախագահին Հոգլանդի թեկնածությունը: Միաժամանակ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Հարրի Ռիդը կոչ արեցին նախագահին նոր թեկնածու առաջադրել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---