ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն ու փոխնախագահը հրաժարական են տվել

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն ու փոխնախագահը հրաժարական են տվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանը հրաժարական է տվել: Միաժամանակ հրաժարական է տվել նաև ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը:

Մինչև 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ավարտը, ծանրամարտի ֆեդերացիայի հարցերով կզբաղվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

ՀԱՕԿ-ը շնորհակալություն է հայտնում Շահազիզյանին՝ նվիրված աշխատանքի համար:

Շահազիզյանը ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2012-ից:

2012-ին հրաժարական էին տվել Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը և ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Այդ ժամանակ հրաժարականի պատճառը հայ մարզիկների վատ ելույթ էր Լոնդոնի Օլիմպիական խաղերում, որտեղ մեդալ նվաճել հաջողվել է միայն Հռիփսիմե Խուրշուդյանին (+ 75 կգ): Իսկ ծանրորդներ Առաքել Միրզոյանը (69 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ), և Մելինե Դալուզյանը (69 կգ) 0 միավոր են ստացել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---