ANCA-ն քննադատում է Ռ.Հոգլանդի կրկնակի առաջադրումը Հայաստանում դեսպանի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) դեմ է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը կրկին անգամ առաջադրելուն Հայաստանում դեսպանի պաշտոնի համար: ԱՄՆ Սենատին հասցեագրված նամակում Քեն Խաչիկյանը կոչ է արել ամերիկացի սենատորներին չհաստատել Հոգլանդի թեկնածությունը, նշելով, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող դիվանագետը չի կարող ԱՄՆ-ն ներկայացնել Հայաստանում, որի ժողովուրդը տուժել է Ցեղասպանությունից: Նա նաեւ հիշեցրել է, որ ըստ ԱՀԴՀ հարցման, ԱՄՆ հայերի 97 տոկոսը դեմ է Ռ.Հոգլանդի նշանակմանը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:



Հիշեցնենք, որ Ռ.Հոգլանդի թեկնածության հաստատումը 2006 թվականի սեպտեմբերի 7-ին ԱՄՆ Սենատում արգելափակվեց սենատոր Ռոբերտ Մենենդեսի ջանքերի շնորհիվ: Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ արեցին նոր թեկնածություն առաջադրել Հայաստանում դեսպանի պաշտոնի համար: Հոգլանդը Հայաստանի հասարակության եւ ԱՄՆ հայերի բացասական վերաբերմունքին արժանացավ, երբ իր արտահայտություններում հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախօրեին Ռոբերտ Մենենդեսը, նախագահ Բուշի կողմից կրկին անգամ Հոգլանդի թեկնածությունն առաջադրելուց հետո, նորից արգելափակեց դիվանագետի հաստատումը Հայաստանում դեսպանի պաշտոնի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---