Էջմիածնում ֆուտբոլի ակադեմիա կբացվի, Արմավիրում՝ մարզադաշտ 4 փետրվարի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարության փետրվարի 3-ի որոշմամբ առաջարկվում է ընդունել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մարգարա խճուղի թիվ 12 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 5.5601 հա մակերեսով հողամասի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը՝ ֆուտբոլի ակադեմիա կառուցելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ֆեդերացիան պարտավորվել է հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման նպատակով իրականացնել 300 մլն դրամի ներդրում: Մեկ այլ որոշմամբ էլ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոց 130 հասցեում գտնվող՝ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացող` 1257.2 քառ. մետր մակերեսով «Հոբելյանական» մարզադաշտի, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 5.9 հա հողամասը կնվիրաբերվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ֆեդերացիայի կարիքների համար որպես մարզադաշտ օգտագործելու նպատակով: Ֆեդերացիան հինգ տարվա ընթացքում մարզադաշտի բարեկարգման նպատակով կիրականացնի 800 մլն դրամի ներդրում: Ֆուտբոլի ակադեմիաներ են գործում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |