ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի շրջանակներում կկայանա Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի նիստը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում, որն անցնելու է հունվարի 22-26 Ստրասբուրգում, կկայանա Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի նիստը: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նրա խոսքերով, «Լեռնային Ղարաբաղի հարցը միշտ գտնվում է ԵԽ ուշադրության կենտրոնում: Այդ հարցն արդեն դարձել է մշտական քննարկման թեմա»: Նա նաեւ նշել է, որ նստաշրջանի ընթացքում կքննարկվի նաեւ Լեո Պլատվոտի զեկույցը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անհայտ կորած անձանց վերաբերյալ, հաղորդում է APA-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---