Կարապետյան-Սենեկալ պարային զույգը կմասնակցի գեղասահքի Bavarian open-ին 8 փետրվարի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը կմասնակցի Գերմանիայում կայանալիք Bavarian open միջազգային մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Կարապետյան-Սենեկալ պարային զույգը Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ նրանք զբաղեցրեցին 18-րդ հորիզոնականը, կմասնակցի բավարական միջազգային մրցաշարին: Պարային զույգերի պայքարում Կարապետյան-Սենեկալ զույգի մրցակիցները կլինեն ևս 17 զույգ: Bavarian Open-ը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի 21-ին: 2015-ի դեկտեմբերին ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը (պարային զույգ) Զագրեբում ավարտված Golden Spin of Zagreb 2015 մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր: Կարապետյանը և Սենեկալը մրցել են 8 զույգի հետ Ֆրանսիայից, Դանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Կարճ ծրագրում զույգը 4-րդն էր: Ազատ ծրագրում հավաքելով 79,66 միավոր` զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում իտալացիներ Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է: 2016-ի հունվարի վերջին Սլովակիայում անցկացվածգեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը զույգը 15-րդ տեղն էր գրավել՝հավաքելով 125,19 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |