Հայաստանի եւ Թուրքիայի երկխոսությանը երրորդ պետություններն են խանգարում

PanARMENIAN.Net - Հարաբերությունների բարելավումն ու 1915 թվականի իրադարձությունների հարցում պատմական ճշմարտության բացահայտումը միայն Հայաստանի եւ Թուրքիայի գործն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ARI Movement կազմակերպության միջազգային հարցերով կոորդինատոր Էրկուտ Էմչիողլուն: Նրա խոսքերով, Թուրքիային այդ հարցում խանգարում է Ադրբեջանը, իսկ Հայաստանին սփյուռքը: «Ճիշտ է, Թուրքիան պարտավոր է աջակցել բոլոր թուրքալեզու երկրներին, իսկ առավել եւս Ադրբեջանին, որը աշխարհագրականապես ամենամոտ հարեւանն է հանդիսանում, չնայած տարբերությանը իսլամի ճյուղերում: Հայաստանը սփյուռքի նկատմամբ եւս պարտավորություններ ունի: Իմ կարծիքով, պարզապես պետք է ժամանակ եւ սերնդափոխություն: Մենք ինքներս պետք է անցնենք այդ ճանապարհը եւ հասկանանք, որ ավելի լավ է խաղաղության մեջ ապրել»,- ասել է նա: Էմչիողլուն նաեւ ավելացրել է, որ երկու երկրների միջեւ երկխոսության բարելավման մեջ ոչ կառուցողական դերակատարություն են ունենում նաեւ մի շարք եվրոպական երկրներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---