Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի համար ցավագին խնդիր է հանդիսանում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի համար ցավագին խնդիր է հանդիսանում, իսկ թուրքական հանրությունը պետք է տեղյակ լինի բոլոր փաստերին, որ կապված են ողբերգական իրադարձությունների հետ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների զարգացման խորհրդի (TABDC) համանախագահ Կաան Սոյակը: Նրա խոսքերով, միայն հաջորդ տարվանից Թուրքիայի կրթության նախարարության կրթական ծրագրերում նախատեսված է երկրի պատմության այդ շրջանի ուսումնասիրման ծրագիր: «Այդ հարցում մեզ շատ է խանգարում ադրբեջանական լոբբին, որը չի ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների բարելավում` հիմնավորելով դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածությամբ»,- նշել է նա:



Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ ներկա դրությամբ Թուրքիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկու երկրների երկխոսության համար, եւ որպես օրինակ բերեց Ախթամարի հայկական եկեղեցու վերակառուցումը: «Մշակույթի եւ տուրիզմի նախարարության կողմից Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հրավեր է ուղարկվել Ախթամարի վերականգնված Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու համար: Մեր ծրագրերում հայկական պատմական եկեղեցիների հետագա վերականգնումն է»,- ընդգծել է Սոյակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---