Արթուր Աբրահամը Ռամիրեսի հետ մենամարտի մասին. Դա կլինի իմ կարիերայի մեծագույն հաղթանակը11 փետրվարի 2016 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող Արթուր Աբրահամը մեկնաբանել է մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի դեմ կայանալիք մենամարտը: «Սա երազանքի իրականացում է: Ես Հոլիվուդում մենամարտել եմ Էդիսոն Միրանադայի հետ, Դետրոյթում` Անդրե Դիրելի, Կարսոնում` Անդրե Ուորդի դեմ: Բայց այն ժամանակ մեծ իրադարձության զգացողություն չունեի»,-ասել է նա, հայտնում է Tert. am-ը: «Չեմ կարծում, թե իմ համար հեշտ կլինի, քանի որ Խիլբերտո Ռամիրեսը Մեքսիկայի երիտասարդ ու խոստումնալից բռնցքամարտիկներից մեկն է, մի երկրի, որն այս մարզաձևում լավ ավանդույթներ ունի: Նա ցանկանում է պատմության մեջ մտնել, որպես առաջին մեքսիկացին, ով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել: Բայց ես լինելով հայ, ով բնակվում և մենամարտում է Գերմանիայում, երկու պատճառ ունեմ հաղթելու. հպարտություն և պատիվ: Այդ մենամարտին կմոտենամ հետևյալ մտքերով. «Ավելի լավ է մեռնել ոտքի վրա, քան ապրել ծնկի եկած»: Դա կլինի իմ կարիերայի մեծագույն հաղթանակը»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում fighthype.com-ը: WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի (44-4, 29 KO) և 24-ամյա Խիլբերտո Ռամիրեսի (33-0, 24 KO) միջև մենամարտը ապրիլի 9-ին կկայանա Պակյաո – Բրեդլի մրցամարտի շոուի շրջանակում, և կանցկացվի Լաս Վեգասի (ԱՄՆ, Նևադա նահանգ) «MGM Grand Garden Arena» մարզահամալիրում: Օրերս հայտնի դարձավ, որ Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ: 2015-ի դեկտեմբերին Արթուր Աբրահամին է շնորհվել «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը: «Արթուր արքան» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |