ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ՀԱՏՈՒԿ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ` ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - 2004 թվականին Հայաստանում նախատեսվում է ՆԳՆ կառույցներում հատուկ հիմնարկություն ստեղծել`ցմահ բանտարկության դատապարտված անձանց համար: Ինչպես հաղորդել է Հայաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Նիկոլայ Արուստամյանը, 1991 թվականից Հայաստանում գործող մահապատժի սահմանափակման առնչությամբ մահապատժի ցմահ բանտարկությամբ փոխարինման սպասող մարդկանց թիվն այսօր հավասար է 42-ի: Իր հերթին, ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը նշել է, որ չնայած 1961 թվականից ՀՀ քրեական օրենսգրքում մահապատժի առկայությանը, դահիճի հաստիք չի նախատեսվել: Հետաքրքիր է, որ հայ հասարակությունը մահապատիժ պահանջելով` չափազանց բացասական է վերաբերվում դահիճի մասնագիտությանը, նշել է Գրիգորյանը: Նա նաեւ հաղորդել է, որ ամերիկացի մասնագետների հաշվարկներով, հարկատուների համար մահապատժի իրագործումը 2,5 անգամ ավելի թանկ է նստում, քան ցմահ բանտարկության դատապարտվածներին պահելը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---