Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները13 փետրվարի 2016 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիների կողմից հայկական բերդի սեփականացումից ու ՏՏ-ոլորտի և սուպերմարկետների հարկերի համեմատությունից մինչև գրավիտացիոն ալիքների գյուտի պարզ լեզվով բացատրություն ու Վերածննդի նկարիչների վրա հայկական գորգագործության ազդեցությունը: Առանձնացրել ենք ամենահետաքրքիր հոդվածները, որոնք PAN-ը գրել է անցած մի քանի օրվա ընթացքում: Ուսումնասիրելով հարկատուների «ռեյթինգը», կարելի է պարզել, որ որ որոշ խոշոր հարկատուներ այդքան էլ «խոշոր» չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Անցած շաբաթ, օրինակ, պարզեցինք, որ ՏՏ ոլորտի խոշոր ներկայացուցիչները սուպերմարկետներից 2,5 անգամ ավել ուղիղ հարկեր են մուծել 2009-ի ճգնաժամն, ի թիվս այլ ոլորտների, ծանր հարված հասցրեց նաև անշարժ գույքի շուկային, որը մինչև վերջ չի վերականգվնել ցայսօր: Սակայն բնակարանները ոչ միայն չեն էժանանում, այլև թանկանում են` ցածր պահանջարկի ֆոնին: Արդյունքում Կենտրոնում և Արաբկիրում որոշ բնակարանների գները համադրելի են դարձել Եվրոպայում անշարժ գույքի գների հետ: Պատմում ենք, ինչ կգնեք Եվրոպայում երևանյան բնակարանի մոտավոր արժեքով Ներքաղաքական կյանքի թիվ մեկ թեման ՀՀԿ-ՀՅԴ կազմվելիք կոալիցիան է ու ՀՅԴ-ին հասնելիք 2-3 նախարարական պորտֆելները: PAN-ին հետաքրքիր է` կառավարությունից ու՞մ հրաժեշտ կտայիք առանց վարանումների, եթե ձեր կարծիքը հաշվի առնելուց լինեին: Ադրբեջանական ԶԼՄ-ներն անցած շաբաթ հայտնեցին Նախիջևանում գտնվող Ալինջա բերդի վերակառուցման մասին։ Այն մասին, որ բերդը հայկական Երնջակաբերդն է, ադրբեջանցիները համեստորեն լռեցին: PAN-ը ներկայացնում է Բաքվի կողմից սեփականաշնորհված հայկական հերթական հուշարձանի պատմությունը Գրավիտացիոն ալիքների հայտարարությունն ունեցավ պայթող ռումբի ազդեցություն. բոլոր լրատվամիջոցները Ցանցում ակնարկներ գրեցին այն մասին, որ իրականացել է մեծն Այնշտայնի երազանքը, ով դեռ 100 տարի առաջ կանխատեսել էր գրավիտացիոն ալիքների գոյությունը: PAN-ը պարզ լեզվով պատմում է բարդ գյուտի մասին Հայկական գորգագործական մշակույթը հազարամյակների պատմություն ունի։ Հնագիտական տվյալների ու գրավոր աղբյուրների, ինչպես նաև մշակութաբանական հետազոտությունների հիման վրա հայտնի է, որ այն դարեր շարունակ լայնորեն հայտնի է եղել նաև հարևան ու հեռավոր երկրներում։ Գորգը դարեր շարունակ բարձր է գնահատվել, այդ թվում՝ միջնադարյան Եվրոպայում, որտեղ այն նաև պատկերվել է բազմաթիվ նկարիչների հարյուրավոր գործերում։ PAN-ը ներկայացնում է նման առավել ուշագրավ ստեղծագործությունները։ 50 տարի առաջ «Լունա-9» խորհրդային տիեզերական սարքը պատմության մեջ առաջին անգամ փափուկ վայրէջք կատարեց Լուսնի մակերեսին՝ նոր էջ բացելով արտերկրային մարմինների հետազոտության պատմության մեջ։ Երկնային մարմինների կիրառական հետազոտությունների այդ դարաշրջանում մեծ է հայազգի ինժեներ-կոնստրուկտոր, Ալեքսանդր Քեմուրջյանի դերը: Ներկայացնում ենք դարակազմիկ իրադարձությունում իր ավանդն ունեցող հայազգի գիտնականի գործունեության ուշագրավ դրվագները։ Փետրվարի 10-ին երևանյան կինոթատրոնների էկրաններ բարձրացավ «Դեդփուլը»` մարգինալ սուպերհերոսի արկածների մասին պատմով երկար սպասված Marvel-ի կտավը: Երևանի կինոթատրոններում ցուցադրվում է փետրվարի 10-ից: PAN-ն արդեն դիտել է ֆիլմը և իր տպավորություններն է ներկայացնում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |