Սաուդյան Արաբիան Թուրքիայում օդանավեր է տեղակայել

Սաուդյան Արաբիան Թուրքիայում օդանավեր է տեղակայել

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան հայտնել է, որ իր ռազմական օդանավերը փետրվարի 13-ին տեղակայվել են Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում: Կոալիցիոն ուժերի կազմում օդանավերը ավիահարվածներ են հասցնելու «Իսլամական պետության» խմբավորումներին:

Այս մասին «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության խոսնակը, սակայն նա չի ասել, թե քանի օդանավ է ուղարկվել Թուրքիա, նշելով, որ ապագայում դրանց թիվն աճելու է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը Էր-Ռիյադում կայացած ասուլիսում հայտարարել է, թե Ռուսաստանի աջակցությունը չի կարող օգնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին մնալ պաշտոնում:

Փետրվարի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան չի բացառում, որ կմասնակցի Սիրիայում ցամաքային գործողություններին՝ այն դեպքում, եթե դրանք այդ երկրում սկսի Սաուդյան Արաբիան։ Թուրքիայի արտգործնախարարը Մյունխենում Սիրիայի աջակցության խմբի հավաքից հետո ասուլիսով է հանդես եկել։ Նա հայտարարել է, որ հրադադարի հաստատման համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---