Բոսնիան և Հերցոգովինան ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել

Բոսնիան և Հերցոգովինան ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Եվրամիությունը ստացել է Բոսնիայի և Հերցոգովինայի անդամակցության հայտը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նա զգուշացրել է, որ հայտի ներկայացումը երկար ճանապարհի սկիզբն է միայն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ պաշտոնական հայտ ներկայացնելու Բոսնիայի և Հերցոգովինայի ծրագրերի մասին հայտնի դարձավ հունվարին: Այն ժամանակ եվրոպացի փորձագետներից շատերը հոռետեսորեն արտահայտվեցին նման հեռանկարի վերաբերյալ, նրանք վստահ չէին, որ երկիրը տնտեսապես և քաղաքականապես պատրաստ է անդամակցել ԵՄ-ին: Մասնավորապես, կարծիք հայտնվեց, որ Բոսնիան ու Հերցոգովինան կմիանա Եվրամիությանը 2026 թ. ոչ շուտ:

2015-ի օգոստոսին The Economist-ը գրել էր, որ Բալկանների այսպես կոչված հետ մնացող երկրների` Ալբանիայի, Բոսնիայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Չերնոգորիայի և Սերբիայի անդամակցության հեռանկարները ԵՄ-ին կարող են զգալիորեն աճել: Պարբերականը նշել է առաջընթացն այդ երկրներում ԵՄ հետ գորակցության հարցում` մի շարք խնդիրների ֆոնին, որոնց թվում է նաև նրանց աճող համակրանքը Ռուսաստանի հանդեպ:

Մասնավորապես, ըստ ամսագրի, վերանայվեց քաղաքականությունը, որի համաձայն արգելափակվում էր Բոսնիայի անդամակցությունը ԵՄ-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---