Հունվարի 24-ին Երեւան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Երեւան կժամանեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ): Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խումբը կայցելի նաեւ Բաքու:



Նշենք, որ հունվարի 23-ին միջնորդները կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---