Սիրիացի քրդերի ներկայացուցիչ. ՌԴ-ն օգնություն է խոստացել թուրքերի ներխուժման դեպքում

Սիրիացի քրդերի ներկայացուցիչ. ՌԴ-ն օգնություն է խոստացել թուրքերի ներխուժման դեպքում

PanARMENIAN.Net - Փետրվարին Մոսկվայում բացված Սիրիական Քրդստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը հայտարարել է, որ Ռուսաստանը խոստացել է պաշտպանել սիրիացի քրդերին, եթե Թուրքիան այնուամենայնիվ ցամաքային գործողություն սկսի Սիրիայում: Այդ մասին հայտնել է ՌԲԿ-ն Bloomberg-ի վրա հղումով:

Ըստ Օսմանի, Թուրքիայի ներխուժումը մեծ պատերազմի պատճառ կդառնա:

«Մենք այդ սպառնալիքը շատ լուրջ ենք ընկալում, քանի որ Թուրքիայի իշխանությունը դա պատերազմի իշխանություն է: Ռուսաստանը պատասխան կտա, եթե ներխուժում լինի: Դա ոչ միայն քրդերին աջակցելու հարց է, նրանք կպաշտպանեն Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,-հայտարարել է նա:

Ըստ Օսմանի, սիրիաբնակ քրդերը շարունակում են ազատագրել տարածքն ԻՊ-ից: Եվ այդ գործընթացը շատ «ավելի արագ կընթանար, եթե չլիներ Թուրքիան»:

Չնայած Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկինում արված հայտարարությանն, ըստ որի Անկարան մտադիր չէ ներխուժել Սիրիայի տարածք, նկատվում է թուրքական ռազմական ներկայության հզորացում Սիրիայի հետ սահմանին: Դավութօղլուն նաև մեղադրել է սիրիացի քրդերին փետրվարի 17-ին Անկարայում Գլխավոր շտաբի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մեջ:

Թուրքիան աջակցում է Սիրիայում կռվող տարբեր խմբավորումների, այդ թվում` ահաբեկչական: 2015-ին սահմանամերձ Քոբանիի համար քրդերի և ԻՊ պայքարում Անկարան փաստացի փակեց քրդերի մատակարարման ուղիները, ինչը գրեթե քաղաքի անկման պատճառ դարձավ, սակայն ստիպված եղավ թույլ տալ, որ քրդերին միանան քրդական «Փեշմերգա» միավորման մարտիկները, որոնք օգնեցին պաշտպանել քաղաքը: 2011-ին նախընտրական արշավի ժամանակ քրդերը ահաբեկիչների թիրախ դարձան թուրքական Սուրուչում և Անկարայում: Միաժամանակ երկրի իշխանությունները խախտել են հրադադարը երկրում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, որը պայքարում է անկախության համար` ռմբակոծելով նրա ճամբարն Իրաքում և սկիզբ դնելով բռնության նոր ալիքին երկրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---