Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարը դատապարտել է «նողկալի հարձակումը» Հրանտ Դինքի վրա

PanARMENIAN.Net - «Մենք խստորեն դատապարտում ենք նողկալի հարձակումը Հրանտ Դինքի վրա»,- հայտարարել է Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Յաշար Բոյուկանիտը: Ինչպես գրում է Turkish press-ը, Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարը կարծիք է հայտնել այն մասին, որ մարդասպանները կգտնվեն հնարավորինս շուտ: Նա նաեւ կրկնել է, որ Դինքին սպանած գնդակները ուղղված են Թուրքիայի դեմ:



Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է հունվարի 19-ին թերթի խմբագրության շենքի մոտ` ծոծրակին հասցված երեք կրակոցով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---