ԵԱՀԿ-ն Հրանտ Դինքի սպանությունը վախկոտ քայլ է անվանել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հանձնակատար Միկլոշ Հարաշտին հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտել է Ստամբուլում հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ լրագրողների հանդեպ բռնություն գործադրողները չպետք է անպատիժ մնան: «Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ եմ անում` որքան հնարավոր է շուտ գտնել մեղավորներին»,- ասվում է հայտարարության մեջ:



«Հրանտը Դինքը Թուրքիայի հայ համայնքի խնդիրները բարձրաձայնող ամենահայտնի անձանցից էր: Այս սպանությունը վախկոտ քայլ էր, որը ողբերգական կորստի հանգեցրեց»,- ընդգծել է Հարաշտին, հաղորդում է «Երկիր-Մեդիան»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---