Ֆեթհիյե Չեթին. Հրանտ Դինքին թուրք ժողովուրդի շրջանում իբրեւ թշնամի էին ընկալում

PanARMENIAN.Net - «Հրանտ Դինքին թուրք ժողովուրդի շրջանում իբրեւ թշնամի էին ընկալում: Շուտով Թուրքիայում նախագահական ընտրություններ են, եւ իրավիճակը ապակայունացնելու նպատակով ընտրեցին այս մեթոդը, իսկ զոհը դարձավ Հրանտ Դինքը»,- հայտարարել է Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթին: Նրա խոսքերով, հիմա «Ագոս» թերթի խմբագրության դիմաց հազարավոր թուրքեր են հավաքվել, որոնք կիսում են ազատ խոսքի եւ ազատ մտքի Հրանտի գաղափարախոսությունը: «Եւ այժմ նրանք բղավում են «հայեր», իհարկե ոչ ազգային իմաստով, այլ նրա գաղափարների համախոհ լինելու իմաստով»,- հայտարարել է նա, հաղորդում է «Երկիր-Մեդիան»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---