ՌԴ-ն և ԱՄՆ-ն քննարկում են Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը

ՌԴ-ն և ԱՄՆ-ն քննարկում են Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի նախապատրաստման հարցը, որը կոչված է աջակցելու Սիրիայում հրադադարի հաստատման ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածություններին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:

Ըստ Սիրիայի վերաբերյալ ՌԴ և ԱՄՆ համատեղ հայտարարության, հրադադարը Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմության զինված խմբավորումների միջև պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 27-ին: «Մենք առաջարկել ենք, որ ԱԽ-ն արձագանքի համատեղ հայտարարությանը բանաձևի տեսքով` հավանություն տալով հայտարարությանը և հորդորելով կյանքի կոչել այն»,-ասել է Գատիլովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այս հարցը մենք քննարկել ենք մեր ամերիկացի գործընկերների հետ»,-ասել է ԱԳ փոխնախարարը: Ըստ նրա, խորհրդակցություններ են գնում բանաձևի կոնկրետ բովանդակության շուրջ: Գատիլովը նշել է, որ փաստաթղթի տեքստը դեռ չի տարածվել ԱԽ անդամների միջև, սակայն չի հայտնել, թե երբ փաստաթուղթը պատրաստ կլինի:

ՌԴ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի վերաբերյալ: Ըստ երկու երկրների համատեղ հայտարարության, փետրվարի 27-ից Սիրիայում պետք է հրադադար հաստատվի կառավարական զորքերի և ընդդիմության զինված խմբավորումների միջև: Սակայն գրոհները ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրա» և այլ կազմավորումների զինյալների դեմ, որոնք ՄԱԿ կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ, կշարունակվեն: Ըստ փաստաթղթի հրադադարի պայմաններին համաձայն հակամարտության բոլոր կողմերը պետք է հայտարարեն, որ պատրաստ են պահպանել այն փետրվարի 26-ի տեղի ժամանակով 12:00-ից ոչ ուշ:

Կողմերը պայմանավորվել են, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն միասին կաշխատեն, ինչպես նաև հրադադարի խմբերի այլ անդամների հետ համատեղ, որոշելու համար այն տարածքները, որոնք մնում են ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ:

Կհստակեցվեն նաև այն շրջանները, որտեղ գործում են սիրիական ընդդիմության կազմավորումները, որպեսզի նրանք չհայտնվեն այն ուժերի հարվածների տակ, որոնք շարունակելու են մարտական գործողություններն ահաբեկչական խմբավորումների դեմ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---