Բաքուն ամսական առնվազն $50 հազար կվճարի` ԱՄՆ-ում իր իմիջի բարելավման համար

Բաքուն ամսական առնվազն $50 հազար կվճարի` ԱՄՆ-ում իր իմիջի բարելավման համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում թույլ չտալու համար, որ ԱՄՆ Կոնգրեսն ընդունի «Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» անվանումով օրինագիծը, որը ներկայացրել է փետրվարի սկզբին կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթը:

Ինչպես հայտնում է Turan-ը, այդ նպատակով պայմանագիր է կնքվել ամերիկյան Podesta Group լոբբիստական կամզակերպության հետ, որը պետք է օգնի խուսափել այդ օրինագծի ընդունումից, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտման համար:

Սմիթի օրինագիծը շրջանառության մեջ դրվեց, երբ Բաքուն հրաժարվեց ազատել մոտ 100 քաղբանտարկյալի` կտրականապես ժխտելով դրանց գոյությունը:

Ադրբեջանի իշխանություններn ամսական 50 հազար դոլար կվճարեն Podesta Group-ին Ադրբեջանի կառավարության իմիջի բարելավմանն ուղղված ջանքերի և Կոնգրեսում օրինագծի արգելափակման համար: Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության տեղեկությունների, համապատասխան համաձայնագիրը կնքվել է փետրվարի 1-ին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի և Podesta Group-ի միջև «հանրության հետ կապերի գծով ծառայությունների մատուցման համար» ձևակերպումով:

Մասնավորապես Podesta Group-ը երաշխավորում է Ադրբեջանի կառավարությանը, որ կապահովի նրանց շփումն ազդեցիկ անձանց հետ Վաշինգտոնում` ամսական 50 հազար դոլար ստանալով Ադրբեջանի դեսպանատնից, ինչպես նաև հավելավճար լրացուցիչ ծառայությունների համար, ասվում է փաստաթղթում:

Մասնավարոապես Podesta Group-ը պարտավորվել է. հետազոտել և վերլուծել մտահոգություն առաջացնող հարցերը, իրավական խորհրդատվություն տրամադրել ԱՄՆ քաղաքականության, Կոնգրեսի գործունեության, գործադիր իշխանության վերաբերյալ, կապեր հաստատել Կոնգրեսի անդամների և նրանց ներկայացուցիչների, գործադիր իշխանությունների և ՈԿԿ-ների ներկայացուցիչների հետ: Podesta Group-ից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:

Կոնգրեսական Սմիթը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ:

Օրինագիծը, որով կարող են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, կտարածվի նաև գործարար շրջանակների վրա, որոնք առևտուր են անում ԱՄՆ հետ, անվտանգության աշխատակիցների, ուժային մարմինների և դատական իշխանությունների մարմինների վրա: Օրինագծով նախատեսվում է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմանել:

Պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զգալի առաջընթաց հաստատի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման գործում, ինչպես նաև ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացում, ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգները համբերությամբ էր վերաբերվում Ադրբեջանի վարչակազմի գործողություններին, սակայն դա կարող է փոխվել, հայտարարել է ԱՄՆ-ի կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը՝ ելույթ ունենալով հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---