ԻՊ գրոհայիններն Իրաքում լիցքավորել են հրթիռները մարդու մարմինը քայքայող նյութով

ԻՊ գրոհայիններն Իրաքում լիցքավորել են հրթիռները մարդու մարմինը քայքայող նյութով

PanARMENIAN.Net - Իրաքի Անբար գավառի աշխարհազորի մարտիկները քիմզենքով 2 պահեստ են հայտնաբերել Էր Ռամադիի արևմուտքում, որը նախկինում ԻՊ գրոհայինների հսկողության տակ էր:

Տեսանյութում, որը ներկայացրել է Sputnik գործակալությունը, աշխարհազորի սպաներից մեկը ցույց է տալիս վտանգավոր նյութով տարաներն ու պատմում է պարունակության, գրոհայինների կողմից կիրառման եղանակների մասին:

Տարաներում մարդու մարմինն ու նույնիսկ մետաղը քայքայող նյութ է` վինիլգրիքլորսիլան (Сorrosive UN 1305 ըստ ՄԱԿ դասակարգմամբ): Ընկնելով մաշկի վրա այն ուժեղ այրվածքներ է առաջացնում, իսկ փոշիացման դեպքում վնասում է շնչուղիներն ու մարսողական համակարգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այս քիմիական զենքն օգտագործել է ԻՊ-ն: Նրանք սրանով են լիցքավորում իրենց ականներն ու հրթիռները, որոնցով գնդակոծում են խաղաղ քաղաքացիներին ու անվտանգության ուժերին: Նույնիսկ եթե չդիպչել այս նյութին, այն շնչահեղձություն է առաջացնում»,-պարզաբանում է տեսահոլովակը:

Տեսանյութում երևում է, որ տարաներից մի քանիսը բաց է և օգտագործված:

Աղբյուրն Իրաքի անվտանգության կառույցում, որը չի հրապարակել անունը անվտանգության նկատառումներից ելնելով, հայտարարել է, որ երկրի ԶՈւ 16-րդ դիվիզիան արդեն տեղափոխել է քիմզենքը անվտանգ տեղ:

Նախկինում գրոհայիններն արդեն օգտագործել են այդ նյութը քրդերի «փեշմերգա» ջոկատների և եզդի կամավորականների դեմ: Փետրվարի 11-ին իրաքյան Սինջարի ծայրամասում գրոհի ժամանակ 23 մարդ շնչահեղձ է եղել, մաշկի այրվածքներ ստացել: Վիրավորները տեղափոխվել էին Իրաքյան Քրդստանի Դոհուկ քաղաքի հիվանդանոց:

2015-ի ԻՊ-ն Իրաքում գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---