ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվին. Մենք ու Հայաստանը դաշնակից ենք, ու այդ փաստը հանրահայտ է

ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվին. Մենք ու Հայաստանը դաշնակից ենք, ու այդ փաստը հանրահայտ է

PanARMENIAN.Net - ՌԴ-ն Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցությունն իրականացնում է բոլոր միջազգային պարտավորությունները հաշվի առնելով: Այդ մասին է հայտարարել Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան՝, մեկնաբանելով Ադրբեջանի բողոքի նոտան Հայաստանին զենք-զինամթերք գնելու համար վարկ տրամադրելու վերաբերյալ:

«Մենք դիվանագիտական խողովակներով արդեն Ադրբեջանին համապատասխան տեղեկատվությունը հասցրել ենք: Ռուսաստանը հայաստանի հետ դաշնակցական հարաբերություններ ունի և, այդ թվում, ռազմատեխնիկական հարաբերություններն է զարգացնում: Կարծում ենք, այդ փասը հանրահայտ է... Թե Հայաստանին, թե բարեկամ Ադրբեջանին ցանկացած զենք-զինամթերքի առաքում կատարվում է տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանման անհրաժեշտությունը հաշվի առնելով», - ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ-ին նոտա է հղել հայկական կողմին $200 մլն-ի չափով ռազմական տեխնիկա և սպառազինություն վաճառելու մասին փետրվարի 10-ին ուժի մեջ մտած, Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված վարկային համաձայնագրի կապակցությամբ: Բաքուն պահանջել էր երաշխիքներ, որ վաճառված զենքը և տեխնիկան չեն տեղակայվի Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին։

Փետրվարի 18-ին ռուսական կողմը հրապարակել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքած համաձայնագիրը՝ $ 200 մլն վարկի տրամադրման մասին: Ըստ համաձայնագրի հավելվածի, Հայաստանը կգնի «Սմերչ» համազարկային ռեակտիվ կրակի համակարգեր, «ՏՕՍ 1-Ա» ծանր հրանետային համակարգեր, «Իգլա-Ս» դյուրակիր հակաօդային պաշտպանության համակարգեր, «Կոնկուրս»-մ հակատանկային հրթիռային համակարգի 9Մ113Մ հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր, ինժեներային ու կապի սարքավորումներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---