Հրանտ Դինքի սպանությունը հանդիսանում է Թուրքիայի ռասիստական քաղաքականության արդյունքը22 հունվարի 2007 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի հայ համայնքը եւ եկեղեցական խորհուրդը հանդես են եկել Հրանտ Դինքի սպանության դատապարտմամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Եթե Հրանտ Դինքը սպանվել է Թուրքիայի բարորությանն ուղղված առաջադեմ հայացքների համար, դա կորուստ է երկրի համար: Քանի դեռ Հրանտ Դինքի, Օրհան Փամուկի եւ Ռագիպ Զարակոլու նման մարդիկ իրենց կարծիքը հայտնում են առանց իշխանությունների պաշտոնական համաձայնության, Թուրքիան չի կարող լինել ազատ աշխարհի մի մասը: Իսկ եթե Դինքը սպանվել է, որովհետու հայ էր եւ կոչ էր անում Թուրքիային Հայոց ցեղասպանության հարցի բաց քննարկման, նա դարձել է ռասիզմի եւ ծայրահեղական ազգայնամոլության զոհ»:Իր հերթին, «Ցեղասպանության դեմ քրդական կենտրոնը» (CHAK) եւս դատապարտել է հայ լրագրողի սպանությունը: «Այս հանցագործությունը հանդիսանում է Թուրքիայի ռասիստական քաղաքականության արդյունք: Սա զուտ քաղաքական սպանություն է, որը ցույց է տալիս երկրում անհանդուրժողականության խորությունը: Թուրքական կառավարությունն արդեն հետապնդել էր Դինքին 2005 թվականին, ինչը նշանակում է հանդուրժողականության բացակայություն խոսքի ազատության եւ կարծիքների արտահայտման հարցերում: Իշխանությունը լավ տեղակցված էր լրագրողի հասցեին հնչող սպառնալիքների մասին, սակայն ոչինչ չի արել նրա համար, որպեսզի կանխի այս հանցագործությունը: Բոլոր թուրքերը պատասխանատվություն են կրում այս հանցագործության համար»,- ասվում է CHAK հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |