Կրկնակի ահաբեկչություն Բաղդադում. Զոհերի թիվը հասել է 70-ի

Կրկնակի ահաբեկչություն Բաղդադում. Զոհերի թիվը հասել է 70-ի

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Բաղդադի արևելյան հատվածում կրկանկի ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 70-ը, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հայտնել է Reuters-ը տեղի ոստիկանության և հիվանդանոցի բուժանձնակազմի վրա հղումով:

Պայթյունները որոտացել են Բաղդադի առավելապես շիաբնակ Մարդինաթ էս Սադր թաղամասում: Ըստ որոշ տվյալների, սկզբից ռումբ է պայթել, իսկ մի քանի րոպե անց մահապարտ ահաբեկիչը երկրորդ պայթյունն է իրականացրել հավաքված ամբոխի մեջ: Այլ տվյալներով ահաբեկչությունը 2 մահապատ է իրագործել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---