Հրանտ Դինքի սպանության հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ գալիս

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանության հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Սպանության կասկածանքով ձերբակալվածները շարունակում են նոր ցուցմունքներ տալ: Ինքը մարդասպանը` Օգյուն Սամաստը հայտարարել է, թե սպանության է պատրաստվել շուրջ չորս ամիս եւ հրաձգության իր ունակությունները մարզել է Տրաբզոնի շրջակայքի անտառում: Նա նաեւ հայտարարել է, որ կրում էր իր մոտ Դինքի լուսանկարը, իր զոհին ավելի լավ ճանաչելու համար: Նա հաստատել է, որ զենքը նրան փոխանցել է Յասին Հայալը, որը դատապարտված է եղել 2004 թվականին Տրաբզոնի «ՄակԴոնալդս» սրճարանը պայթեցնելու համար եւ 11 ամիս բանտում է անցկացրել: Սամաստը հայտարարել է նաեւ, որ զանգահարել է Հայալին սպանությունից առաջ: Ստամբուլի անվտանգության ծառայության ղեկավար Չելալեդդին Չերան հայտարարել է մամուլին, որ ոստիկանությունը լրացուցիչ ժամանակ է խնդրել կասկածյալին ձերբակալելու համար: Ըստ օրենքի, եթե մարդասպանն անչափահաս է, նա կարող է ձերբակալված մնալ միայն չորս օր, հաղորդում է «Cihan News»-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---