Թուրքիայում բախումների հետևանքով 3 զինվորական է սպանվել և 8 քուրդ զինյալ 3 մարտի 2016 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է 3 զինծառայողի և Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 8 անդամի մահվան մասին երկրի հարավ-արևելյան շրջաններում: Բախումները մասնավորապես տեղի են ունեցել Մարդին գավառի Դարգեչիթ քաղաքում: «Մարտի 2-ին անջատողական ահաբեկչական կազմակերպության (ՔԱԿ) անդամների դեմ գործողության ժամանակ Դարգեչիթում զոհվել է 3 զինծառայող, ոչնչացվել է 8 ահաբեկիչ»,-ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի մոտ 1000 քուրդ գրոհային, սպանվել է 270 զինվորական և ոստիկան: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ինտենսիվ մարտեր են ընթանում Դիարբեքիրում: Ամբողջ քաղաքով մեկ լսվում են տանկերի համազարկեր: Մշտապես պտտվում են ոստիկանական ուղղաթիռները: Վերջին ամիսներին Սուրը վերածվել է ՔԱԿ գրոհայինների և թուրքական բանակի դիմակայության վայրի: Դիարբեքիրի 4 թաղամասում հայտարարվել է պարետային ժամ: Թուրքական ԶՈՒ-ն պարետային ժամի ընթացքում իրականացրել է լայնածավալ գործողություններ` քուրդ գրոհայինների փորած խրամատները ծածկելու, բարիկադները հեռացնելու և ինքնաշեն ռումբերը հայտնաբերելու ուղղությամբ:: Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա: Ջիզրեում և Սուրում շարունակվում են փողոցային բախումները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |