Վրաստանում կրոնական հողի վրա ծեծկռտուք է եղել մահմեդականների և ուղղափառների միջև 3 մարտի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հարավում` Ադիգենի շրջկենտրոնում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել մահմեդական և քրիստոնյա վրացիների միջև: Մի քանի մարդ է տուժել: Ադիգենի են այցելել Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչները` տեղաբնակների հետ հանդիպումներ ունենալու նպատակով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Մոտ 30 տարի առաջ Ադիգենիում Աջարիայից մի քանի տասնյակ ընտանիքներ վերաբնակեցվեցին, որոնց տները փլուզվել էին սողանքի պատճառով: Իսլամ դավանող վերաբնակները հիմնավորվեցին Ադիգենիում: Խնդիրներ առաջացան վերջերս, երբ տեղացի մահմեդականներին թույլատրվեց առանձին գերեզմանոց բացել: Մինչ այդ ուղղափառներին և մահմեդականներին նույն գերեզմանոցում էին հուղարկավորում: Այդ որոշումը բողոքներ առաջացրեց ուղղափառների շրջանում: Նրանք հայտարարել են լրագրողներին, որ գերեզմանոցից հետո մահմեդականները մտադիր են մզկիթի կառուցում պահանջել, իսկ հետո կարող են արտաքսել ուղղափառներին Ադիգենիից, քանի որ վերջին տարիներին շրջկենտրոնում ուղղափառ ընտանիքում ծնված մեկ երեխային բաժին է ընկնում մահմեդական ընտանիքում ծնված 3 երեխա: Ավելի ուշ կողմերը պայմանավորվեցին, որ գերեզմանատան տարածքը կբաժանվի ցանկապատով, ինչպես նաև առանձին մուտք կհատկացվի մահմեդականների համար: Վրաստանում մահմեդականները կազմում էին ընդհանուր բնակչության մոտ 10 %-ը: Վրաստանում բավականին հաճախ են տարաձայնություններ լինում կրոնական հողի վրա: Պատճառը սողացող իսլամականացման վտանգն է: 2014-ի սեպտեմբերին վրացական Քոբուլեթիի բնակիչները, բողոքելով մեդրեսեի բացման դեմ, խոզ էին մորթել և գլուխը կախել ապագա հաստատության դռնից: Թուրքական Ազիզիե մզկիթի կառուցման նախագիծը բազմահազարանոց ցույցերի պատճառ դարձավ Բաթումում: 2012-ին Լանչխուտիի շրջանի Նիգվզիանի գյուղի բնակիչները պահանջեցին փակել մզկիթը՝ դժգոհելով մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումից: 2013-ին տեղաբնակների պահանջով և մաքսային փաստաթղթերի սխալ ձևակերպման պատրվակով քանդվեց Թուրքիայից բերված մզկիթի աշտարակը գյուղերից մեկում: Նոր մզկիթների կառուցման դեմ բողոքի ցույցեր են անցել վրացական բազում այլ քաղաքներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |