Որոշվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի Ղարաբաղ այցելության ճշգրիտ ժամկետը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը չի պատրաստվում փոխարինել ԵԱՀԿ-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այդ խնդրով կշարունակի զբաղվել Մինսկի խումբը: Այդ մասին հաղորդել է Հարավային Կովկասի երկրների գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նա նշել է, որ Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Եվրամիության մտադրությունը ուսումնասիրել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցներին նպաստելու հնարավորությունը չի նշանակում բանակցությունների ձեւաչափի փոփոխություն: Պ. Սեմնեբին ասել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Մինսկի խմբի ձգտումներին եւ աշխատանքին եւ այն միջոցները, որոնք կձեռնարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, կլինեն Մինսկի խմբի գործունեության շրջանակներում: «Դա քննարկման թեմա կլինի տարածաշրջան կատարելիք իմ առաջիկա այցի ժամանակ»,-հայտարարել է նա: Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է նաեւ, որ մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղ եւ տվյալ պահին որոշվում է այցի ճշգրիտ ժամկետը, հաղորդում է «Թրենդը»
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---