ԶԼՄ-ներ. Հունվարյան ահաբեկչությունները Ջակարտայում ֆինանսավորել է ԻՊ-ն 5 մարտի 2016 - 13:33 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 2016-ի հունվարին Ջակարտայում տեղի ունեցած ահաբեկչությունների անմիջական հովանավորներն են, հայտնում է ՌԻԱ Նովոստին Straits Times-ի վրա հղումով: ԻՊ ահաբեկիչները նաև ֆինանսական աջակցութուն են ցուցաբերել Ինդոնեզիայում գործող կազմակերպության երկու օղակներին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում այն վայրերում, ուր հաճախում են Արևմուտքից ժամանող զբոսաշրջիկներն ու շիաները: Մասնավորապես, ոստիկանությունը գրոհայինների հիմնական թիրախ է անվանել Ջակարտայի օդանավակայանն ու Բալի կղզին, հայտնում է պարբերականը: Միջոցներն ուղորդվել են 3 կանալով և հայտնվել են տեղի գրոհայինների ձեռքում: Նրանք նաև հրահանգներ են ստացել Ինդոնեզիայում ահաբեկչությունների անկացման վերաբերյալ, հայտարարել են ոստիկանությունում: Ֆինանսավորման սխեմայի մասին տեղեկություններն իրավապահները կարողացել են ստանալ վերջերս ձերբակալված մի քանի կասկածյալներից: Հունվարի 14-ին մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ւնդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում: Պայթյուններից մեկը որոտացել է այն շրջանում, որտեղ գտնվում են բարձրակարգ հյուրանոնցներ և դեսպանատներ: Վերջին տվյալներով 17 մարդ է զոհվել, որոնցից 5-ը հարձակվողների թվից են: Ըստ ոստիկանության, 6 պայթյուն է տեղի ունեցել, որոնցից մեկը առևտրի կենտրոնի դիմաց, մյուսը` Starbucks ցանցի սրճարաններից մեկի հարևանությամբ: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն պայթյունները որակել է ահաբեկչություն: Ահաբեկիչները գործել են Փարիզում 2015-ի նոյեմբերին իրականացված ահաբեկչությունների սցենարով: Ըստ գեներալ Շարլիյանի, Ինդոնեզիայի ոստիկանությունը նոյեմբերի վերջում սպառնալիք էր ստացել ԻՊ-ից հարձակման մասին, ջիհադականները հայտարարել էին, թե Ինդոնեզիայում «համերգ է լինելու»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |