Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները

Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները

PanARMENIAN.Net - Հայաստանի ժայռապատկերներից ու համաշխարհային կարևորագույն գիտական նորությունների ամփոփումից մինչև հայացք դրսից՝ ենթադրվող էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ ու եթովպական մշակույթի վրա հայերի ազդեցության մի դրվագի պատմություն:

Առանձնացրել ենք ամենահետաքրքիր հոդվածները, որոնք PAN-ը գրել է անցած մի քանի օրվա ընթացքում:

Հայաստանի ժայռապատկերները հատուկ տեղ են գրավում Հին աշխարհի մշակութային ժառանգության մեջ իրենց քանակով, ոճերի բազմազանությամբ և հարուստ բովանդակությամբ: Ժայռապատկերներում արտացոլված են նախնադարյան մարդու կյանքի կարևորագույն ոլորտները. որսի, ռազմի տեսարաններ, ծեսեր, մրցումներ, ծիսական պարեր, երկրագործություն, կենդանիների ընտելացում և վարժեցում: PAN-ը պատմում է հայկական ժայռապատկերների յուրահատկությունների մասին:

Ընտրական օրենսգրքի նախագծի համատեքստում քննարկվում է նաև էլեկտրոնային քվեարկության ներդրման հարցը: Էստոնիան էլեկտրոնային կառավարման տեսանկյունից առաջատար երկրներից է, ուր անցել են ինտերնետով քվեարկության տարբերակին: PAN-ը զրուցել է Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայում հետազոտությունների ղեկավար Կատրին Նայման-Մետքալֆի հետ:

Փետրվարը լի էր տարբեր ոլորտներում կարևոր գիտական բացահայտումներով. PAN-ը հակիրճ ներկայացնում է դրանցից առավել նշանակալիները:

Հետևելով համաշխարհային միտումներին` հայկական Fambox սկսնակ ընկերությունը մշակել է Netflix ծառայության իր տարբերակը: Գլխավոր տարբերությունն այն է, որ այստեղ կան հայկական արտադրության գրեթե բոլոր ֆիլմերը: Ստարտափի ղեկավար Դավիթ Հյուսյանը պատմել է հարթակի և նրա հնարավորությունների մասին:

Եթովպիայում հայերի ներկայությունը դարավոր պատմություն ունի, որի ամենահետաքրքիր դրվագներից մեկը նշանավոր Հայլե Սելասիե I կայսեր օրոք (1930-74թթ․) եթովպական երաժշտական մշակույթի զարգացման մեջ հայերի կարևոր ներդրումն է։ PAN-ը ներկայացնում է, թե ինչպես հայերը հայտնվեցին Եթովպիայի երաժշտական աշխարհում ու ինչպես նպաստեցին դրա արդիականացմանն ու զարգացմանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---