Ազգայնականները սպառնում են պայթեցնել «Ակոս» թերթի խմբագրությունը

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան, մոտավորապես այն ժամանակ, երբ Թուրքիայի վարչապետն այցելել էր հունվարի 19-ին սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքին, «Ակոսի» խմբագրությունը նամակ է ստացել «Թուրք վրիժառության» նախկինում անհայտ ազգայնական կազմակերպությունից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նամակում ասվում է, որ «Տրաբզոնում կաթոլիկ եկեղեցականի սպանությունից հետո, թուրքերի եւս մեկ թշնամի սատկեց, հաջորդ անգամ օդ է ցնդելու «Ակոսի» շենքը, որպեսզի բոլոր թշնամիները սատկեն»: Նամակում նշվում է, որ սա «նախազգուշացում է, հասցեագրված բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն բարձր արտահայտել իրենց բաղձանքները»: «Եթե դուք ցեղասպանություն եք անվանում 1915 թվականի իրադարձությունները, ապա իսկական ցեղասպանություն չեք տեսել: Ցեղասպանությունը հիմա կսկսվի»,-ասվում է նամակում: Նամակը ստանալուն պես «Ակոսի» աշխատակիցները դիմել են ոստիկանություն: Տվյալ պահի դրությամբ, շենքը շրջապատված է ոստիկաններով, շենքը խուզարկվել է, սակայն ռումբ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը հսկողություն է սահմանել այն շրջանում, որտեղ գտնվում է խմբագրությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---