ԵՄ-ն կփակի «բալկանյան երթուղին»` կասեցնելու համար փախստականների հոսքը Հունաստանից Եվրոպա 7 մարտի 2016 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները մտադիր են մարտի 7-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում փակ հայտարարել «բալկանյան երթուղին»` կասեցնելու համար փախստականների հոսքը Հունաստանից Եվրոպա, հայտնում է DPA-ն գագաթնաժողովի համար նախապատրաստված փաստաթղթի վրա հղումով: «Այդ երթուղին փակ է»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մարտի 7-ին Բրյուսելում բացվում է ԵՄ արտահերթ գագաթնաժողովը Թուրքիայի մասնակցությամբ, որտեղ փորձ կարվի լուծում գտնել միգրացիոն ճգնաժամի համար: Անկարան հուսով է, որ Բրյուսելը կտրամադրի խոստացած ֆինանսական աջակցությունը 3 մլրդ եվրոյի չափով, որոնք կօգտագործվեն Թուրքիայի տարածքում փախստականների համար կացության պայմաններ ապահովելու համար: Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլրդ ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն Սիրիայից հեռացել է 4,6 մլն մարդ: Փախստականները նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա: Փետրվարին ասվեց, որ Հունաստանի և Մակեդոնիայի սահմանին հազարավոր փախստականներ են կուտակվել: Ավելի վաղ Հունաստանի նախագահը Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել էր, որ թուրք մաքսանենգները, որոնք ներգաղթյալներին ապօրինի Եվրոպա են փոխադրում, Թուրքիայի տեղական իշխանությունների աջակցությամբ են գործում: «Ես մեծ մտավախություններ ունեմ, որ թուրք փոխադրողները ստանում են իշխանությունների աջակցությունը: Մասնավորապես, ափամերձ շրջանների իշխանությունները ձևացնում են, թե ոչինչ չեն հասկանում: Կան դեպքեր, երբ նրանք օգնել են փոխադրողներին: Մենք ապացույցներ ունենք»,-ասել է նա: 2015-ի նոյեմբերին ԵՄ-Թուրքիա վեհաժողովի ժամանակ կողմերը ձեռք են բերել փախստականների հարցի լուծման վերաբերյալ որոշ պարտավորություններ ԵՄ-ն, մասնավորապես, $3 մլրդ է տրամադրել փախստականների ճամբարների և սահմանների ամրացման համար, խոստացել է վիզային ռեժիմի ազատականացում և ԵՄ-ին անդամակցման բանակցությունների վերսկսում: Խնդիրը, սակայն, լուծվել` փախստականները շարունակում են ԵՄ ժամանել գրեթե նույն քանակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |