ԳԼԵՆԴԵՅԼԻ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՆԴԵՊ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի հայկական հյուպատոսությունը ՀՀ ԱԳՆ խնդրանքով պարզել է Գլենդեյլ քաղաքի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: Հայաստանի ԱԳՆ մամլո-ծառայության հաղորդագրության համաձայն, օրերս Գլենդեյլի համայնքային քոլեջի պատմության ուսուցիչ Փոլ Վիլյամսը սպառնացել է հայ ուսանողին` ոտնձգություն իրականացնելով նրա ազգային պատկանելության հանդեպ: Այս անվայել արարքը բոլորի կողմից միանշանակ որակավորվել է որպես ռասայական խտրականության ակտ, որի համար դասախոսը հեռացվել է քոլեջից: Հայկական հյուպատոսության հաղորդագրության համաձայն, տվյալ հիմնախնդրի քննարկմանը կնվիրվեն հատուկ լսումներ, որոնք կկայանան նոյեմբերի 18-ին Գլենդեյլի համայնքային քոլեջում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---