ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել ռազմական ներկայությունը Եվրոպայում 7 մարտի 2016 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Պենտագոնը մտադիր է ևս մի քանի զինվորական բրիգադ տեղակայել Եվրոպայի տարածքում, հայտնել է ԱՄՆ ԶՈւ Military Times թերթը: Ըստ պարբերականի, այդ գաղափարին կողմ է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը: Նա զգուշացրել է, որ «ՌԴ դեմ պաշտպանական դաշինքի հզորացման սուր անհրաժեշտություն կա»: Եթե Վաշինգտոնը հավանություն տա այս ծրագրին, ապա Եվրոպա կգործուղվի մի քանի հազար զինծառայող` մեկ բրիգադի կազմում միջինը 3-5 հազար զինծառայող կա: Այսպիսով, «վերջին մի քանի տասնամյակում առաջին անգամ ՆԱՏՕ-ն կընդլայնի ներկայությունը Եվրոպայում»: Բրիդլավը քննարկել է գործողությունները ՆԱՏՕ-ի հրամանատարների հետ: Ըստ պարբերականի, Բրիդլավը մտահոգված է ԱՄՆ ցամաքային զորքերի քանակով Եվրոպայում` 2 բրիգադ: Սակայն փորձագետները նշում են, որ զրահատանկային բրիգադներին ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին հասցնելու համար շատ ժամանակ կպահանջվի` մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս: Աղբյուրը հավելել է, որ «ցանկացած որոշում զորքերի տեղաշարժի մասին լուրջ արգելքների է բախվում»: Օրինակ, «Եվրոպայում դա հարկավոր է համաձայնեցնել դաշնակիցների և ընդունող երկրի հետ», գրել է թերթը: «ԱՄՆ համար կարևոր հարցերից է այդ ուժերի տեղակայման վայրը: Պենտագոնը 2 տարբերակ է դիտարկում. Կամ, ինչպես սովորաբար, Գերմանիայում կայազորի տարածքում, կամ որքան հնարավոր է մոտ ՌԴ սահմանին` Լեհաստանում կամ Բալթիայի երկրներում»,-հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Բրիդլավը հայտարարել էր, թե Մոսկվան փաստացի ուժեղացրել է անկայունությունը տարածաշրջանում` զենք ծախելով Ադրբեջանին և զինվորական ներկայությունը պահպանելով Հայաստանում: Այդպիսի քաղաքականությունն այսօր, գուցե, ամենամեծ խոչընդոտն է Կովկասում խաղաղության հաստատման համար: «Իրականում, բռնությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին շատ է սաստկացել վերջին երկու տարում, իսկ 2015-ն ամենամահաբերն էր 1994 թ. հրադադարը կնքելուց ի վեր»,-ասել է Բրիդլավը` ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում: Եվրոպայում մոտ 65 հազար ԱՄՆ զինծառայող է տեղակայված: 1980-ականներին նրանց քանակը մոտ 200 հազար էր: Մինչև 2012-ը ԱՄՆ-ն 4 զինվորական բրիգադ ուներ Եվրոպայում, սակայն, հետագայում, տնտեսական նկատառումներով, 2 բրիգադ վերադարձավ ԱՄՆ` Եվրոպան թողնելով առանց զրահատանկային միավորումների: ԱՄՆ ռազմական ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս Պենտագոնին գոնե մեկ զրահատանկային բրիգադը վերադարձնել Եվրոպա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |