ԵԱՀԿ Մինսկի խումբ. «Մեր գործը խաղաղության պատի կառուցումն է»25 հունվարի 2007 - 16:08 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը շարունավում է` կառուցողական եւ մանրակրկիտ: Մենք ուրախ ենք նկատել, որ երկու կողմերն էլ շատ կառուցողական ներդրում են ունենում մեր ջանքերում»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Նրա խոսքերով, նա իր գործընկերների հետ տարբեր առաջարկությունների շուրջ է աշխատում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում: «Մեր գործը խաղաղության պատի կառուցումն է, ինչը շատ երկար գործընթաց է: Եւ յուրաքանչյուր աղյուսով մենք ամրապնդում ենք առաջխաղացումները: Մենք շարունակում ենք խաղաղության պատի վերակառուցումը»,- նշել է Բ. Ֆասիեն: Պատասխանելով հարցին, թե արդյոք աշխատանք տարվում է խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ, դիվանագետը հաստատեց դա, սակայն հավելեց, որ այդ ամենը կախված է գրանցված առաջխաղացումների ամրապնդումից: «Մենք չենք հանդիսանում խաղաղ պայմանագիրը ստորագրող անձինք: Ամեն բան կախված է ձեր ղեկավարների քաղաքական կամքից: Մենք միայն փորձում ենք օգնել նրանց, սակայն որոշիչ խոսքը նրանք են ասելու»,- նշել է Բ. Ֆասիեն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում |