Դատարանի որոշմամբ Իրանը պետք է $10,5 մլրդ վճարի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից տուժածներին

Դատարանի որոշմամբ Իրանը պետք է $10,5 մլրդ վճարի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից տուժածներին

PanARMENIAN.Net - Նյու Յորքի շրջանի դատավոր Ջորջ Դենիելսը որոշում է կայացրել, որի համաձայն Իրանը պետք է $10,5 մլրդ վճարի 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին և մի խումբ ապահովագրական ընկերությունների: Մարտի 10-ին այդ մասին հայտնել է Bloomberg-ը:

Այդ գումարից մոտ $7,5 մլրդն նախատեսված է Առևտրի համաշխարհային կենտրոնում և Պենտագոնում զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու համար: Վնաս հասցնելու յուրաքանչյուր դեպքի համար կհատկացվի $2 մլն, իսկ $6.88 միլիոնը կգնա տուգանային պատժամիջոցների վճարմանը: Ապահովագրական ընկերություններին, այդ թվում Chubb Ltd., որոնք վճարել են ապահովագրության դեպքերով, Իրանը պետք է վճարի $3 մլրդ:

Ավելի վաղ Դենիելսը խոստովանել էր, որ Իրանը չի կարողացել արդարանալ այն մեղադրանքներից, որ օգնել է Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փենսիլվանիայում 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչություն գործած ահաբեկիչներին: Այդպիսով, դատավորը կարծում է, որ Թեհրանը պետք է պատասխանատվություն կրի ահաբեկչական գործողությունների պատճառած վնասների համար: Քանի որ բարդություններ կարող են ծագել օտարերկրյա պետությունից գումարը գանձելու առումով, հայցվորները կարող են փորձել գանձել համապատասխան գումարը, որը թույլ կտա կողմերին օգտագործել ահաբեկիչների ակտիվները, որոնք սառեցված են կառավարության կողմից:

2001թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք, ենթադրաբար, «Ալ Քաեդայի» անդամներ էին, բաժանվելով 4 խմբի, զավթեցին ԱՄՆ չորս ուղևորատար ինքնաթիռներ, որից երկուսն ուղորդեցին դեպի Նյու Յորաի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վրա: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղեցին Պենտագոնի վրա, չորրորդ ինքնաթիռը վայր ընկավ Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ: Հարձակումների արդյունքում զոհվեց 2974 մարդ, ևս 24-ը անհայտ կորան: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---