ԱՄՆ-ն ռմբակոծել է ԻՊ քիմզենքի ենթադրյալ պահեստը

ԱՄՆ-ն ռմբակոծել է ԻՊ քիմզենքի ենթադրյալ պահեստը

PanARMENIAN.Net - ԱՄՆ ուժերը և նրանց գլխավորած կոալիցիան ավիահարվածներ են հասցրել պահեստներին, ենթադրաբար քիմիական զենքով, որոնք պատկանում էին «Իսլամական պետություն» խմբավորմանը, հայտնում է RNS-ը Reuters-ի վրա հղումով:

Քիմզենքի գտնվելու վայրի մասին տեղեկությունը ստացվել է հետախուզական ծառայություններից: «Մենք կարծում ենք, որ մեր ստացած տեղեկությունները թույլ են տալիս մեզ լրացուցիչ գործողություններ իրականացնել»,-հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուկը:

2014-ի հունիսին Սիրիայի իշխանությունները քիմզենքի վերջին պաշարները բեռնեցին ՔԶԱԿ նավերի վրա: Սիրիան համաձայնվեց ոչնչացնել քիմզենքի պաշարների ԱՄՆ և դաշնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքի տակ: Հոկտեմբերի 6-ին ՄԱԿ մամլո ծառայությունը հայտարարեց, որ սիրիացիները ոչնչացրել են քիմիական զենքի պաշարների մեծ մասը Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների ղեկավարությամբ: Դուրս բերվեց և ոչնչացվեց շուրջ 800 տոննա քիմիական նյութ, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում:

2015-ի ԻՊ-ն Իրաքում գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---