Ալեքսանյանն ու Ամոյանն արծաթ են նվաճել Եվրոպայի առաջնությունում12 մարտի 2016 - 23:23 AMT PanARMENIAN.Net - Ռիգայում Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանն ու Ռոման Ամոյանը արծաթե մեդալներ նվաճեցին: Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում եզրափակիչում պարտվել է Նիկիտա Մելնիկովին: Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Դմիտրի Տիմաշենկոյին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 6:2 հաշվով առավելության էր հասել ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ալքսանյանը 6:2 հաշվով հաղթել էր թուրք Չենկ Իլդեմին: Ռոման Ամոյանն 9-0 հաշվով պարտվեց ՌԴ մարզիկ Մինգիյան Սեմյոնովին 59 կգ քաշայինների կարգում: Մինչ այդ նա 9:0 հաշվով վստահ առավելության է հասել խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում 9:6 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել վրացի Իրակլի Շավաձեի նկատմամբ: Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չենպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2012-ի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2013-ի աշխարհի փոխչեմպիոն: Ռոման Ամոյանը 2010-իԱԱ բրոնզե մեդալակիր է, Պեկինի ամառային օլիմպիական խաղերում մինչև 55 կգ քաշայինների հունահռոմեական ըմբշամարտում հաղթել է բրոնզե մեդալ։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան Նա այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել |